ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Նոր գիրք՝ Հայոց ցեղասպանության լեզվաճանաչողական մեկնակետից

Նոր գիրք՝ Հայոց ցեղասպանության լեզվաճանաչողական մեկնակետից
17.10.2014 | 13:55

Հոկտեմբերի 20-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճումտեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը. լեզվաճանաչողական մեկնակետ» (The Armenian Genocide: A Linguocognitive Perspective) վերտառությամբ գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է ԵՊՀ ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը:

Պրոֆեսոր Գասպարյանի՝ վերջերս լույս տեսած աշխատությունը լուրջ ներդրում է ինչպես Հայոց ցեղասպանագիտության, այնպես էլ հայ լեզվաբանության մեջ: Գիտակցելով իր առջև դրված խնդրի կարևորությունը՝ վաստակաշատ գիտնականը և մեծ հայրենասերը, ով ի թիվս բազմաթիվ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով լեզվաբանական ուսումնասիրությունների՝ նաև հայոց հարցին նվիրված հրապարակումների հեղինակ է, ձեռնամուխ է եղել ցեղասպանության խնդիրն արծարծող օտարերկրյա մի շարք հեղինակների անգլերենով գրված պատմագիտական աշխատությունների լեզվաբանական քննությանը լեզվաճանաչողության դիրքերից:

Ելնելով լեզվի և մտածողության միասնության սկզբունքից՝ հեղինակն իր առջև խնդիր է դրել բացահայտել լեզուն որպես քաղաքական քարոզչության միջոց օգտագործելու, հասարակական կարծիք ձևավորելու, մարդկանց մտածողությունը որոշակիորեն ուղղորդելու ներքին, անտեսանելի մեխանիզմի էությունը:

Հայոց եղեռնի թեմային անդրադարձած մի շարք քաղաքական գործիչների, պատմաբանների և գիտնականների (Հենրի Մորգենթաու, Գյունտեր Լյուի, Ռոնալդ Սյունի, Թաներ Աքչամ, Իսրայել Չարնի, Յաիր Աուրոն և ուրիշներ) գրավոր և բանավոր խոսքի լեզվաճանաչողական քննությունը թույլ է տալիս բացահայտել գրողի/խոսողի կարծիքը, իրատեսական մոտեցումը քննարկվող հարցի վերաբերյալ, նրա իրական հաղորդակցական նպատակները, որոնք հաճախ քողարկվում են բառախաղի, ոճական հնարի, խոսքային մարտավարական հնարի կամ որոշակի խոսքային ակտի յուրօրինակ կիրառման շնորհիվ ստեղծվող երկիմաստության քողի տակ:

Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ